Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Տարածությունը պիտի տարորոշի հեռավորին մերձավորից

Տարածությունը պիտի տարորոշի հեռավորին մերձավորից
16.06.2025 | 21:40

Տարածությունը խորթացնում է մարդկանց և շատ ճիշտ է անում: Որովհետև, եթե դու հեռվում ես, դու արդեն հեռվից ես, հեռվինն ես ու հեռացածն ես: Որովհետև ոչ թե այդպես ստացվեց, այլ մեզնից մեկը ցանկացավ, որ այդպես ստացվի: Հատկապես ցանկացավ, որովհետև քամու բերանը չէիր ընկել, ջուրը չէր քշել-տարել, առևանգված կամ հալածված չէիր, այլ պարզապես հեռացել-հեռացվել ես:

Տարածությունը պիտի տարորոշի հեռավորին մերձավորից, որովհետև եթե գնացողի ու մնացողի բաժինը հավասար է, դրա արդարը ո՞րն է:

Հովիկ Չարխչյան

Դիտվել է՝ 2899

Մեկնաբանություններ